Շրջանային
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2020
Գրանցում

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար 2017

2016-12-24

2017թ. հունվարի 8-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցե՝ ք. Երևան, Շևչենկո 34) կանցկացվի Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Մրցաշարը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարերի բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, հուշանվերներով և իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին: 
Մրցաշարերում մասնակցության իրավունք ունեն այն շախմատիստները, ովքեր ունեն.

Ա1 մրցաշար` 2000 և ավելի ազգային գործակից (աղջիկներին` առնվազն I կարգ)
•    2000-ից ցածր ազգային գործակից ունեցող շախմատիստների մուտքավճարը սահմանված է 4000 ՀՀ դրամ 
Ա2 մրցաշար` առնվազն I կարգ
Ա3 մրցաշար` առնվազն II կարգ
Ա4 մրցաշար` առնվազն III կարգ (2009 և 2010թթ.՝ առնվազն IV կարգ)
Բ մրցաշար` առնվազն III կարգ (2009 և 2010թթ.՝ առնվազն IV կարգ)    


Ա1 և Ա2 մրցաշարերում կհաշվարկվի միջազգային (ՖԻԴԵ) վարկանիշ: 


Մուտքավճար`

մինչև դեկտեմբերի 26-ը, ժամը 14:00
•    Ա1 և Ա2 մրցաշարեր - 3000 ՀՀ դրամ (Ա1 մրցաշարում 2000-ից ցածր ազգային գործակից ունեցող շախմատիստների մուտքավճարը սահմանված է 4000 ՀՀ դրամ), 
•    Ա3, Ա4 և Բ մրցաշարեր – 2000 ՀՀ դրամ 

դեկտեմբերի 27-ին,  28-ին և հունվարի 7-ին (մինչև ժամը 14:00) 
•    Ա1 և Ա2 մրցաշարեր – 4000 ՀՀ դրամ (Ա1 մրցաշարում 2000-ից ցածր ազգային գործակից ունեցող շախմատիստների մուտքավճարը սահմանված է 5000 ՀՀ դրամ),
•    Ա3, Ա4 և Բ մրցաշարեր – 3000 ՀՀ դրամ 
     
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 
Դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 6-ը գրանցման հայտեր չեն ընդունվում: 
Հունվարի 7-ին գրանցման հայտեր կընդունվեն միայն ժամը 10:00 - 14:00:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio